Փաստաբանը պահանջում է քրեական գործ հարուցել Շիրակի դատավորի դեմ

Փաստաբան  Էդուարդ Ասլանյանը հաղորդում է ներկայացրել դատավորի դեմ: 

Ըստ փաստաբանի` Շիրակի մարզի դատարանի դատավոր Հայկանուշ Միքայելյանը  2014թ. սեպտեմբերի 4-ին վարույթ է ընդունել դատարանի քննությանը ոչ ենթակա հայցադիմումն՝  օրենքի խախտումներով:

Ըստ փատաբանի,  քաղհայցի հիմքում  դրված է վաշխառության վերաբերյալ ակնհայտ տեղեկություններ պարունակող բովանդակությամբ պարտավորագիր: Դրանում, մասնավորապես, առկա է 10 տոկոս տոկոսադրույքով գումարի պահանջ՝ մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝    2 տոկոսը, գերազանցող չափով տոկոսներ ստանալը քրեորեն պատժելի  է:                                                                                                                                                                                                                                                       Գումարի պահանջի մասին Ալինա   Գրիգորյանն ընդդեմ Նազելի   Վարդանյանի հայցադիմումի գործով  դատարանն, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի,  բավարարել է հայցվորի միջնորդությունը  հայցագնի` 300.000 ՀՀ դրամի և 3750  ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարների չափով պատասխանող Նազելի Վարդանյանին  պատկանող գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել