Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ. փոխանցում է gazeta.ru լրատվական կայքը:
ԵԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ռուսական առաջին լրատվականի ուղիղ եթերում հայտնել է, որ ձերբակալվածներն են ոմն Գուբաշև Անզորը և Դադաև Զուրը:
Նշվում է նաև, որ ավելի վաղ հրապարկվել էին Նեմցովի սպանության մեջ կասկածվողների նկարները, լրատվամիջոցները հայտնում էին, որ ընդդիմադիր գործչի վրա կրակողները ռուսաստանյան կովկասյան շրջաններից են:
Լուսանկարում` Բորիս Նեմցովը