Կառավարությունը հաստատեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը

ՀՀ արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Վահրամ Մկրտչյանի, Նաիրա Կարապետյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի, Գագիկ Մելիքյանի, Ռոբերտ Սարգսյանի և Արմեն Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-715-06.02.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ: Նախարարը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի:

Նախարարը հավելեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել