ՀՀ արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Վահրամ Մկրտչյանի, Նաիրա Կարապետյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի, Գագիկ Մելիքյանի, Ռոբերտ Սարգսյանի և Արմեն Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-715-06.02.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ: Նախարարը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի:
Նախարարը հավելեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կառավարությունը հաստատեց այս նախագիծը: