«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին, տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանության օպերատիվ խմբերը տարբեր հրազեններ են հայտնաբերել. «Այո, դեպքի վայրում և հարակից տարածքներում զենք հայտնաբերվել է՝ տարբեր հրազեններ»,- փոխանցեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչությունից: Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու ատրճանակ և ինքնաձիգ:
Մինչ այս հաղորդել ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին՝ ժամը 13:59-ին, հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցները հայտնաբերել են մեկ դիակ, երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել: Կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել: