Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Մարտի 1-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 11 UU 256 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Մարտի 1-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սպորտբազայի տարածքում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 34 PF 456 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Փետրվարի 28-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում` զորամասի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 27 SO 971 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Փետրվարի 28-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են (մոտ 30 ավտոմեքենա) արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա (20 ուղևոր):

***

Փետրվարի 28-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները միջհամայնքային ավտոճանապարհի Հ-20 Բյուրական-Ամբերդ հատվածի 15-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 264 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել