ԿԲ-ն թողարկել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ, որի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide».

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:
Այն արծաթից է , անվանական արժեքն էլ` 100 դրամ: Տրամագիծը 50,0 մմ է, քաշը` 67,2 գ , իսկ տպաքանակը 1000 օրինակ:

Լուսանակարը `cba.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել