Զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Լևան Վախթանգի Բերիանիձեին (ծնված` 1990 թվականի հոկտեմբերի 10-ին) վաղը ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի` մինչև 2017 թվականի ամառային զորակոչը։

Կառավարության որոշման մեջ հիմնավորվում է, որ ՀՀ նախագահի 2014 թվականի նոյեմբերի 26-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Լևան Վախթանգի Բերիանիձեին, որը Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամ է, հանդես է գալու մինչև 125 կիլոգրամ քաշային կարգում։ Լևան Բերիանիձեն նախապատրաստվելու և մասնակցելու է 2015 թվականին անցկացվելիք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, 2016 թվականին Եվրոպայի առաջնությանը և Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Լևան Վախթանգի Բերիանիձեին։ Լևան Վախթանգի Բերիանիձեն հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ Միխաիլ Պյոտրի Մինչինին կտրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում՝ նախապատրաստվելու և մասնակցելու է 2015 թվականին աշխարհի առաջնությանը և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել