ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան,Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան քաղաքներում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: