Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու մասին: Մասնավորապես ՀՀ նախագահի հրամանագրով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի լիազորությունները` նշանակելով նրան ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները` որոշում եմ. Գայանե Կարախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
Նույն հրամանագրով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել Հարություն Ենոքյանը և Մարգարիտա Հարթենյանը՝ դադարեցնելով իրենց լիազորությունները համապատասխան դատարաններում:
Լուսանկարը՝ court.am-ի: