Հավատարմագրերի հանձնում ՀՀ Արտգործնախարարին

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հորդանանի Հաշեմյան թագավորության նորանշանակ դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարին (նստավայրը` Տաշքենդ)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Բալքարն իր գործունեությամբ կնպաստի հայ-հորդանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հորդանանի դեսպանը վստահեցրեց, որ գործուն քայլեր կձեռնարկի` երկկողմ համագործակցության ընդլայնման համար։:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների` սիրիական ճգնաժամի, Իրաքի հյուսիսում ծայրահեղականների կողմից շարունակվող բռնությունների և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները։ 

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել