Նախագահ Սերժ Սարգսյանը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, որը նշվում է որօես գիտելիքի օր, շնորհավորական ուղերձ է հղել: Շնորհավորելով աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին և ծնողներին նախագահը մաղթել է արգասաբեր ուսումնական տարի, քանի որ «մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը», ասված է ուղերձում:
Ամբողջական ուղերձին կարող եք ծանոթանալ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում: