Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ` շուրջ մեկ ժամ պահել այնտեղ:
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: