ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի օգոստոսի 19-ի առաջարկությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները 2014 թվականի օգոստոսի 23-ից համարել դադարած»:
Նշենք, որ Էդվարդ Մանուկյանը նշված պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից, իսկ լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: