Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Էդվարդ Մանուկյանի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի օգոստոսի 19-ի առաջարկությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները 2014 թվականի օգոստոսի 23-ից համարել դադարած»:

Նշենք, որ Էդվարդ Մանուկյանը նշված պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից, իսկ լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել