Միջադեպ Կոմիտասի շուկայի հարակից գետնանցումում

Գիշերը, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետևանքով:

Պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարակից գետնանացումում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էմին Ա.-ի դեմքին ձեռքով երեք անգամ հարվածել և մարմնական վնասվածք պատճառել է ոմն Արման:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը 1987 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել