ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հուլիսի 29-ի հրամանով Գեորգի Խաչատրյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Գեորգի Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
29.04.1981 թվական, Երևան
Աշխատանքային գործունեություն
2014 թվականի հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
2012-2014թթ.-«Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր, գործադիր տնօրեն
2009-2012թթ.- Աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու
2008-2009թթ.- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, համատեղությամբ նաև Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար
2007-2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, դատավորի խորհրդական
2006-2007թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ
2003-2006թթ. ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ
2002-2003թթ.- ՀՀ տնտեսական դատարան, դատավորի օգնական
Կրթություն
2010թ.- մասնակցել է Անցումային երկրների իրավաբանների վերապատրաստման դասընթացին, Հերթիի կառավարման դպրոց (Գերմանիա, Բեռլին)
2007 թվականին անցել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի իրավունքի, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների միջառարկայական արագացված կուրսը
1999-2003թթ.-Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտ, իրավաբանության ֆակուլտետ
1996-2000թթ.-Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ
Հասարակական և մասնագիտական կազմակերպությունների անդամակցություն
2012 թվականից Փաստաբանների պալատի անդամ
2013 թվականից «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ
Այլ տեղեկություններ
Անկուսակցական է
2000-2002 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում
Ամուսնացած է, ունի երկու զավակ
Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, իտալերեն
2006 թվականին շնորհվել է Դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի աստիճան
Եղել է մի շարք իրավական ակտերի նախագծերի աշխատանքային խմբերի անդամ
Հանդիսացել է միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ում դատաիրավական ոլորտում իրականացվող տեխնիկական օժանդակության ծրագրերի հիմնական փորձագետ, թիմի ղեկավար:
Լուսանկարը` moj.am-ի