ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311 հոդվածի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:
«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, ի պաշտոնե իրավունք ունենալով մուտք գործել նշված հիմնարկի տարածք, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների հետ` խոշոր չափերով կաշառք ստանալու պայմանով նրանց բջջային հեռախոսներ հանձնելու հարցի շուրջ:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձն այս տարվա մայիսին N հատ բջջային հեռախոս տեղափոխել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի տարածք և փոխանցել դատապարտյալին` ստանալով կաշառք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: