Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 5 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանությունից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ հուլիսի 20-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 37,5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  «Ֆորդ Տրանզիտ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել