Այսօր մարտական հենակետում մահացած զինվոր Գևորգ Ավագյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը` Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրծի 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ավելի վաղը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: