Քաղաքացին ոստիկանին մեղադրում է իրեն հարվածելու մեջ. ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել

Հատուկ քննչական ծառայության կայքը հաղորդագրություն է տեղադրել, համաձայն որի` քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության` բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ:

Քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել