Վերնիսաժի կրակոցների գործով նախորդ շաբաթ կալանավորվել է դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած Վալերի Հովհաննիսյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է բավարարած դատավոր Էդիկ Ավետիսյանի հետ, ով բավարարել է Վալերի Հովհաննիսյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել անմարդկային և ստորացուցիչ վիճակում՝ պատգարակով, անգիտակից՝ «աղիքը կողքից կախված»:
Օրաթերթի այն հարցին, թե ինչպե՞ս է միջնորդությունը քննվել, եթե Վալերի Հովհաննիսյանը ներկայացվել է անգիտակից վիճակում, դատավորը պատասխանել է.
«Նա գտնվել է բժիշկների հսկողության տակ, բժշկուհին կողքին էր: Դատավորը բժշկից հարցրել է, թե ի՞նչ վիճակում է գտնվում Վալերի Հովհաննիսյանը, բժիշկն ասաց, որ դուրս են գրել հիվանդանոցից նորմալ վիճակում, այս պահին ճնշման տատանում ունի, ինչպես նաև պատասխանեց, որ փորձագետը կարող է այս պահին պատասխանել անգիտակից է, թե՝ ոչ, որովհետև մի քանի ժամ առաջ նորմալ վիճակում է եղել, մենք հարցեր ենք տվել, պատասխանել է, հասկացել ենք, որ անգիտակից չի: Քննիչն էլ բողոքում էր, ասում էր, երբ փաստաբանը Վալերիին ասում էր քեզ կդնես անգիտակիցի տեղ, չես խոսելու հարցերին չես պատասխանելու:
Նա պատգարակի վրա է եղել, բայց ոչ անգիտակից, աչքերը բաց էին և գլխով պատասխանում էր»:
Կալանավորման մյուս մանրամասները կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: