Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար տրվել են ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանին և Վահրամ Պատվականի Մկրտչյանին: Այս մասին արտահերթ նիստում նման արձանագրություն է կազմել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը` ՀՀ Էկոնոմիկայի նախարար: