Հայտնի է Ազգային ժողովի 2 նոր պատգամավորների անունները

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար տրվել են ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանին և Վահրամ Պատվականի Մկրտչյանին: Այս մասին արտահերթ նիստում նման արձանագրություն է կազմել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը` ՀՀ Էկոնոմիկայի նախարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել