Գաբրիել Չենբերջյանի սահմանահատումների արգելքը վերացված է, տեղեկացնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը

«Համաբարձումյան գործընկերներ» իրավաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Միքայել Համբարձումյանը Iravaban.net-ին տեղեկացնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ, այսուհետ՝ Գաբրիել Չենբերջյանի սահմանահատումների արգելքը վերացված է։
Փաստորեն, պաշտպանական խումբը սույն վարույթով այս փուլում արձանագրեց 100 տոկոսանոց արդյունք. Գաբրիել Չենբերջյանն ազատության մեջ է, նրա գույքը արգելանքի տակ չէ, կարող է ազատ մեկնել ու վերադառնալ Հայաստան:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել