106 մլն 300 հազար դրամի գույքային պահանջ, արգելանք գույքերի և դրամական միջոցների վրա։ Անցկացվեց Ալթունյանի և մյուսների գործով դատական նիստը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ Վազգեն Ստեփանյանի նախագահությամբ, անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանի և մյուսների գործով դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը, պաշտպաններ Դավիթ Ավագյանը, Լևոն Սահակյանը, Գեորգի Մելիքյանը, Հաբեթ Ենոքյանը, մեղադրյալներ Գևորգ Ալթունյանը, Արտավազդ Բաղդասարյանը, Սուրեն Աղայանը, Կարո Պողոսյանը, և Արթուր Ավագյանը։

Նախորդ դատական նիստին քննարկվել էր գույքային հայցի հարցը, գույքային հայցը ընդունվել էր վարույթ, այս դատական նիստին հայցի ապահովման հարցը քննարկվեց։

Դատախազ Վազգեն Վարդանյանը ներկայացրեց միրնորդություն հայցը ապահովելու միջոց ձեռնարկելու վերաբերյալ, համապատասխան միջնորդությունը նախորդ դատական նիստին ևս  ներկայացվել էր։ Վարդանյանը ներկայացրեց նշված օրվա դրությամբ այն գույքերը, որոնք  որպես հայցը ապահովելու միջոց միջնորդության մեջ ներառվում էր։ Նշեց նաև որ դատարանին միջնորդում է նշված գույքերի նկատմամբ կիրառել համապատասխան արգելանք

Ներկայացված գույքերը՝

 1․ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի յոթ շենքի թիվ երկու ավտոտնակը, ըստ  կադաստրի ստեղծված տվյալների շուկայական մոտավոր արժեքը կազմում է 1.700.548 ՀՀ դրամ,

2․  Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 29 շենքի 41 բնակարանը  կադաստրի ստացված տվյալի համաձայն, շուկայական մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 15 մլն 866 հազար 722 ՀՀ դրամ մեկ երրորդ մասով, այսինքն 5 մլն 288 հազար 907.33 հարյուր դրամ արժեքով,

3․ Աթունյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 55/11 շենքի թիվ 147 բնակարանը, շուկայական մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 913 հազար 584 հազար դրամ և

4․ Ալթունյանին  ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Մանաթաշյան փողոցի 53 շենքի թիվ 24 բնակարանը, շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 546,757 ՀՀ դրամ արժեքով

5․ Ալթունյանին պատկանող Տեսլա մոդել Y մակնիշի ավտոմեքենան, արտուվաճառքի պայմանագրում նշված  արժեքը նշվել է 4 միլիոն ՀՀ դրամ

6․  Գործող ՀՀ գործող բանկերում և վերահսկել էլեկտրոնային դրամա բանակում արտոնյալ անվամբ գործող հաշիվներում առկա կանխիկ դրամական միջոցները 41 միլիոն ՀՀ դրամի չափով։

Վազգեն Վարդանյանը նշեց, որ Գևորգ Ալթունյանի կողմից պետությանը պատճառվել է  106 մլն 300 հազար դրամի չափով վնաս և միջնորդեց նշված գույքերի վրա նույնչափ արգելանք դնել։

Ներկայացվեց նաև Սուրեն Աղայանին և  Արտավազդ Բաղդասարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների ցանկը, որոնք ստացվել էրն  նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող քննիչի կողմից կադաստրի պետական կոմիտեի և բանկեր կատարված հարցումների։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը տեղելացրեց, որ  Արթուր Ավագյանի և Վահրամ Պողոսյանի գույքերի վերաբերյալ տվյալներ դեռևս չունի, բայց միջնորդում է նաև նրանց պատկանող, նրանց անունով գրանցված, նրանց պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա կրկին միջնորդության ներկայացված գումարի չափով արգելանք դնել։

Պաշտպանական կողմը իր դիրքորոշման մեջ նշեց, որ հիմնավոր չէ միջնորդությունը, քանի որ վերացական գույքի վրա արգելանք կիրառելու  միջնորդությունը չի կարող հիմնավոր լինել։

«Օրինակ, Արթուր Ավագյանի մասով, մասով, որտեղ չհստակեցվեց, ենթադրենք, ավտոմեքենա ունի, ու տուն ունի, ինչի՞, հենց երկուսի վրա էլ կիրառվի արգելանքը, ասում ենք, կարող է, որով բավարարվում է այդ մասով կիրառվի։ Դրա համար հստակեցումը պարտադիր ենք համարում, այս մասով կարծում ենք հիմնավոր չի»,- նշեց պաշտպանը։

Արտավազդ Բաղդասարյանի և Սուրեն Ալոյանի պաշտպանն էլ նշեց, որ արգելանքը  պիտի կիրառվի ամեն մեկին իր չափով և որ այդ կիրառված արգելանքը չպիտի գերազանցի գույքային պահանջը։ Նա նշեց, որ  գույքային պահանջի ապահովումը չի կարող արգելանքների տեսքով իրականացվել, քանի որ արդեն իսկ արգելանքները կիրառված են։

Գևորգ Ալթունյանի ելույթը

Պաշտպանների խոսքից հետո ելույթով հանդես եկավ նաև Գևորգ Ալթունյանը

«Պատվարժան Դատարան, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես ինձ համարում եմ օրինապահ քաղաքացի ու հայտնվելով այս պատմության մեջ, ի սկզբանե բացարձակ շինծու, քրեական գործի շրջանակում, ենթարկվելով ամենատարբեր իրավունքների սահմանափակման, էլի բացարձակ շինծու քրեական գործի շրջանակում, հասկացել եմ մի բան, որ արդարություն փնտրել մեր երկրում ցավոք սրտի դարձել է չափազանց բարդ, ու միակ տեղը, որտեղ կարելի է արդարություն փնտրել, դա դատախազությունը չի, դա քննչականը չի, դա դատարանն է, որտեղ հնարավոր կայացնել որոշակի արդար որոշում։ Ու ասեմ նաև ինչու եմ դրան հակված որովհետև  բացառիկ դեպքեր կան երբ որ կայացվել են որոշումներ որոնք եղել են օբյեկտիվ եղել օրինական վերլուծել ես որ տրամաբանություն կա այդ որոշման մեջ։ Դրանից մեկը իմ պաշտպանի կողմից մատնանշված վերաքննիչի որոշումն է որը բեկանվել է առաջին ատյանում որոշումը իր գույքի և պաշտոնների վրա առկենալ տրվելու վերաբերյալ։ Քննիչը այդ այդ որոշումը կայացրել էր 2024 թվականի մարտին, անմիջապես այն բանից հետո, երբ դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ իմ նկատմամբ տնային կալանքը վերացվեց, այսինքն երբ եսհայտնվեցի ազատության մեջ շատ հապշտապ, հապճեպ կերպով կայացրեց այդ որոշումը և արգելանք կիրառվեց։ Արգելանք կիրառվեց, առաջին ատյանի դատարանը բավարարեց միջնորդությունը բեկանեց որոշումը շատ հստակ հիմնավորումներով։  Հիմնավորումներից հիմնական այն էր որ քննիչը որևէ կերպ չի կարողացել հիմնավորել թե հատկապես ինչու պետք է Գևորգ Ալթունյանը օտարի իր գույքը, սպառի դրամական միջոցներ այն պարագայում երբ նա ունեցել է դրա հնարավորությունը ամիսներ շարունակ։ Հիմա նույնը անում է նաև դատախազը, եթե Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքում դուք գտնեք մի հատ գույք, ենթադրենք երկու-երեք սենյականոց, որ արժե 10 միլիոն դրամ, շուկայական մոտարկված արժեքով, դա ի՞նչ է նշանակում։ Նույն հաջողությամբ կարելի է 10 դրամ վերցնել, ամեն մեկը գնա արդեն չեն շինում գումար, ու այդ մարդը գույքի վրա գնա մեր հասարակական սխալը։ Քննիչը հիմնավորել էր, որ մեղադրյալներից յուրաքանչյուրի մասնաբաժակը չի քննարկվել, չի հաստատվել, և հասկանալի չէ, թե ինչու է ամբողջական գումարը դրվում, ենթադրենք, մեկ մարդու վրա»։

Ալթունյանը թվարկեց օրենքով սահմանված այն դեպքերը, երբ գույքի վրա արգելանք է կիրառվում։ Նշեց, որ, եթե դատախազը միջնորդություն է ներկայացնում իր գույքի վրա կրկին ևս մեկ անգամ արգելանք կիրառելու համար, ինչը ուղղակի աբսուրդ է, դա պետք է ունենա հիմքեր։

«Մենք  ունենք մի իրավիճակ, երբ դատախազը ուղղակի կարող է հանդես գալ նման մի միջնորդությամբ և հանդես է գալիս առանց ներկայացնելու որևէ հիմնավորում, ավելին՝ մենք ներկայացնում ենք հիմնավորումներ, սպառիչ հիմնավորումներ առ այն, որ ես այս ամբողջ ընթացքում ոչ միայն չեմ կատարել որևէ գործողություն, որը կարող է հիմք տալ որևէ մեկին, այդ թվում նաև դատախազին»,- ասաց նա։

Տեղեկացրեց նաև, որ այն ժամանակահատվածում, երբ գույքի վրա արգելանք դրված չի եղել՝ ձևակերպել է երկու ավանդ, մեկը 2 մլն դրամ, մեկը՝ 500 հազար դրամ, որը համարել է ևս 500 հազար դրամով։

Միջնորդության անօրինականության և անհիմն լինելու վերաբերյալ գրեթե նույն դիրքորոշումը հայտնեցին նաև մյուս պատասխանողները և նրանց ներկայացուցիչները։

 Ելույթներից հետո դատարանը արձանագրեց ներկայացված միջնորդությունը, նշեց որ կիսում է պաշտպանական կողմի դիրքորոշումը, ըստ որի գույքի արգելանքի չափը որոշելիս պետք է համաչափությունը պահպանվի և հաշվի առնվի ենթադրյալ հանցավոր արարքի մեջ նրանց ներգրավվածության չափը։

Հանրային մեղադրողի դիրքորոշումը

Այս հանգամանքը հաշվի առնելով հանրային մեղադրողը ներկայացրեց այս առումով իր դիրքորոշումը, ևս մեկ անգամ հաստատելով, որ այս փուլում յուրաքանչյուր մեղադրյալի գույքի վրա 106 մլն 300 հազար դրամի, իսկ Արթուր Ավագյանի գույքի վրա 20մլն դրամի չափով արգելանք կիրառվի։

«Ես գտնում եմ, որ ամեն դեպքում, դատարանում ապացույցները հետազոտելուց հետո յուրաքանչյուր մեղադրյալին վերագրվող արարքի կատարման աստիճանը, այդ հարցից յուրաքանչյուր դերակատարությունը, երբ որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կհիմնավորվի դատարանում նշված ապացույցները կհետազոտեն և դրանից հետո արդեն 345-րդ հոդվածով նախատեսված լրացուցիչ դատարան ընթացքում, մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ իմ կարծիքով այդ հարցին և ըստ դրա նշված հարցին անդրադառնալ»,- ասաց Վարդանյանը։

Քանի որ պաշտպանական կողմը շարունակ նշում էր, որ հիմնավորված չէ մեղադրյալներին պատկանող բոլոր գույքերի վրա արգելանք դնելը, դատախազ Վազգեն Վարդանյանը հստակեցրեց, թե ինչին է վերաբերում իր միջնորդությունը։

Միջնորդությունս կայանում է նրանում, որպեսզի մեղադրյալի գույքի վրա դրվի 106 մլն 300 հազար դրամի չափով արգելանք, եթե մեղադրյալը ունի ավելի գույք, նշված գումարից այն կողմ, հետևաբար նշված մասով միջնորդություն չկա։

«Միջնորդությունը վերաբերվում է կոնկրետ 106 միլիոն 300 հազար դրամ արժեքին, ոչ թե 10 գույքի վրա։ Եթե 10 գույքն էլ գերազանցում է 106 միլիոն 300-ը՝ 10 գույքի վրա է ներկայացվում, նման միջնորդություն չկա»,- ամփոփեց Վարդանյանը։

 

Բանվեճը գույքերի վրա արգելանք դնելու օրիական լինել-չլինելու վերաբերյալ շարունակվեց։ Դրան միջամտեց Դատավորը։

Ներկայացված միջնորդության լուծումը դատարանը  հետաձգեց մինչև դատարանի գնահատմամբ միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները դատարանին ներկայացնելը։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 14։30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել