Երեկ՝ հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականներ և քաղաքացիական աշխատակիցներ։
Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ այս պահին կալանավորել են միայն Գարեգին քահանա Արսենյանին։ Ձերբակալված է նաև թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանը, որին այսօր ներկայացնելու են կալանավորման։
Iravaban.net-ը Արա Զոհրաբյանից տեղեկանում է նաև, որ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքի քննության հարցով նիստը տեղի կունենա այսօր, ժամը 9։30-ին։