Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Հանրային առողջության պահպանման նպատակով ծխախոտային և նիկոտին պարունակող գրեթե բոլոր արտադրատեսակների վերաբերյալ սահմանափակումներ են ամրագրված:
Դարձե՛ք պահանջատեր, պաշտպանե՛ք ձեր առողջությունը:
Առողջապահության նախարարությունը նոր գործիք է ներդրել` Smoke Free Armenia անվճար բջջային հավելվածը, որով կարող եք նշել ծխախոտի օրենքի խախտումները: Դրանով ևս կարող եք աջակցել վերահսկող մարմիններին՝ նպաստելով առողջ միջավայրի պահպանմանը։
Հավելվածը նաև հնարավորություն է տալիս.
տեսնելու քարտեզի վրա, թե որտեղ են առավել հաճախ արձանագրվում նման դեպքերը,
ստանալու օգտակար տեղեկություն ծխախոտի և դրա փոխարինիչների առողջության վրա ազդեցությունների մասին, ծանոթանալու օրենքի հիմնական դրույթներին և ծխախոտից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդներին։
Վերահսկողություն իրականացնող մարմիններին կարող ենք աջակցել նաև ինքներս:
Եթե նկատում եք, որ որևէ անձ օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներ՝
բժշկական և կրթական հաստատություններում և դրանց մուտքի մոտ,
պետական հաստատություններում,
հանրային սննդի օբյեկտներ և հյուրանոցներ,
հասարակական տրանսպորտում և դրա կանգառների ծածկերի տակ,
հանրային փակ տարածքներում,
ապա զանգահարե՛ք ոստիկանություն՝ 1-02:
 Եթե տեսնում եք՝
  • ծխախոտի կամ դրա նմանակի գովազդ,
  • ծխախոտի կամ դրա փոխարինիչների վաճառքի խթանում,
  • ծխախոտային ապրանքների անվճար տրամադրում,
  • ծխախոտային արտադրատեսակների նմանակների օգտագործում երեխաների համար նախատեսված ֆիլմերում, հեռուստատեսության կամ ինտերնետի նյութերում,
  • ծխախոտային արտադրատեսակների կամ փոխարինիչների հովանավորություն
կամ որևէ այլ նման խախտում, ապա զանգահարե՛ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ 8107
 Եթե տեսնում եք՝
  •  18 տարեկանից ցածր անձին վաճառում են կամ տալիս են ծխախոտ կամ դրա փոխարինիչ,
  •  ծխախոտային արտադրատեսակները վաճառվում են ինքնասպասարկմամբ կամ ավտոմատներով, զեղչերով,
  • արգելված վայրերում՝ բժշկական, կրթական, մանկապատանեկան, մարզական, պետական շենքերում, թանգարաններում և որոշ այլ հասարակական տարածքներում,
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել