Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը, ինչպես նաև տվյալների պահպանման և արխիվացման կարգը»։
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 5-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
- Սահմանել բնակչության պետական ռեգիստր մուտքագրված տվյալների պահպանության և տվյալների արխիվացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
Նախագծի հիմնական դրույթները և կարգավորումները
- Շտեմարանի կառուցվածքը և ֆունկցիոնալ մոդուլները
- Բնակչության պետական ռեգիստրն կառուցված է որպես միասնական, միաստիճան տեղեկատվական համակարգ:
- Առկա են հետևյալ ֆունկցիոնալ մոդուլները՝
- Տվյալների պահեստ (Data Warehouse)՝ վիճակագրական և վերլուծական տվյալների պահպանման համար
- Վարչական տվյալների համակարգ (Administrative Data System)՝ ծրագրային կոդերի և կարգավորման պարամետրերի կառավարում
- Մուտքի վերահսկման համակարգ (Access Control System)՝ մուտքի և թույլտվությունների կառավարում
- Այցերի ամրագրումների համակարգ (Appointment Booking System)՝ ֆիզիկական անձանց կողմից ծառայություններ ստանալու նպատակով այցերի ամրագրում
- Վարչարարության ծրագրային ապահովում (Procedural System)՝ շտեմարին առնչվող վարույթների իրականացման համակարգ
- Ծանուցման համակարգ (Notification System)՝ տվյալների մասին ծանուցումներ և թվային հասանելիություն
- Անվտանգ ցանցային միջերես (Secure Web Interface)՝ տվյալներին անվտանգ մուտք ապահովելու համար
- Տվյալների հավաքագրում և մուտքագրման կարգ
- Շտեմարում հավաքագրվում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված տվյալները՝ անձի անձնագրային, քաղաքացիության, կացության, բնակության, ամուսնական կարգավիճակի, խնամակալության, որդեգրման, անվան փոփոխության և իրավական վիճակը բնութագրող այլ տվյալներ:
- Տվյալները մուտքագրվում են՝
- Web ինտերֆեյսից (Web UI)
- Տվյալների փոխանակման տեխնոլոգիաների (API) կամ X-Road շերտի միջոցով
- Մուտքագրման բոլոր դեպքերը գրանցվում են նույնականացված օգտագործողի UID-ով և ժամանակի կնիքով:
- Կանոնակարգում նախատեսված է մուտքի մերժման կարգ՝ տվյալների կառուցվածքային կամ տեխնիկական սխալների, ինչպես նաև արդեն առկա հակասությունների դեպքում:
- Տվյալների պահպանություն և անվտանգություն
- Շտեմարը և ֆունկցիոնալ մոդուլները ունեն անվտանգության դասեր՝ համաձայն ISO/IEC 27001 ստանդարտի՝ գաղտնիություն, ամբողջականություն, մատչելիություն:
- Տվյալների շտեմարանի հիմնական մակարդակներ՝
- Գաղտնիություն՝ բարձր մակարդակ (C3)
- Ընդհանուրության ամբողջականություն՝ միջին (I2)
- Մատչելիություն՝ միջին (A2)
- Մուտքի վերահսկման և տվյալների պահպանման բոլոր գործընթացները ենթակա են տեխնիկական և կազմակերպչական վերահսկողության:
- Տվյալների արխիվացում և պահպանման ժամկետներ
- Տվյալները պահպանվում են անձի մահվանից հետո 10 տարի՝ հետո արխիվացվում են, բացառությամբ հատուկ դեպքերի (ճշգրտումներ, այլևս կիրառելի չեն, շտեմարի սուբյեկտ չեն):
- Արխիվացված տվյալները պահվում են առանձին թվային պահոցում՝ հստակ սահմանված մուտքի իրավունքներով և կրկնօրինակման մեխանիզմներով:
- Արխիվացման ֆայլերը պետք է համապատասխանեն ISO/IEC 27001 և ISO/IEC 14721 ստանդարտներին՝ ապահովելով տվյալների երկարաժամկետ ընթեռնելիություն:
- Արխիվացված տվյալները պահվում են 50 տարի (ոչնչացման կարգ, եթե օրենքը կամ դատարանի որոշումը այլ բան չի նախատեսում):
Ու՞մ կողմից է մշակվել
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
Իրավական անհրաժեշտությունը
Նախագիծը հիմնավորվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով, որոնցով կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել տվյալների շտեմարանի կառուցվածքը, տեխնիկական ու կազմակերպչական պահանջները, ինչպես նաև տվյալների պահպանման, անվտանգության և հասանելիության կարգավորումները։
Ֆինանսական ազդեցությունը
Ծախսային գնահատականը կկազմվի տվյալների շտեմարանի գործարկման աշխատանքները վերջնականացնելուց հետո։
Ակնկալվող արդյունքը
- Միասնական հարթակ ՀՀ բնակչության նույնականացման, հաշվառման և բնակության վերաբերյալ տվյալների համար
- Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ լիազորված կառույցների փոխգործելիություն
- Տվյալների հուսալի պահպանում և անվտանգ օգտագործում
Ռազմավարական կապը
Նախագծի ընդունումը համապատասխանում է Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնին՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարեփոխման նպատակով։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է Iravaban.net-ը։