ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1) Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ եվրոպական ինտեգրման վարչություն.
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 746-Լ որոշման հավելվածի 30-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝