«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանում հայտնաբերել են մեծաքանակ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծաքանակ արգելված իրեր։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծառայության կողմից վերջերս ձեռք բերված ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Սարքի օգնությամբ սառնարանի ներսում ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, և թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր՝ 21 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 5 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, wi-fi սարք և 3 զույգ ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել