59 000 ԱՄՆ դոլլար, 11 հազար լիտր չհայտարարագրված դիզվառելիք, 90 հատ բջջային հեռախոս․ մաքսային ծառայության շաբաթվա բացահայտումները

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերն է ամփոփել Պետական եկամուտների կոմիտեն։
Մաքսային ծառայողները հայտնաբերել են 960 կգ չհայտարարագրված վառելիքային արտադրանք։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման ընդհանուր 59 000 ԱՄՆ դոլլար, 21 դեպքերով հայտնաբերվել է շուրջ 11 հազար լիտր չհայտարարագրված դիզվառելիք։ Բագրատաշեն սահմանային անցման կետում մաքսային ծառայողները նախորդ շաբաթ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 90 հատ բջջային հեռախոս, ինչպես նաև 250կգ շագանակ և 350կգ արքայանարինջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել