Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կիոմիտեից։
Լևոն Արտուշի Եղոյանի կենսագրությունը
Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 26-ին Վայք քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
II-V.2024թ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ,
I-II.2024թ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ,
2020-2024թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, այնուհետև՝ քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի պետ,
2019-2020թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ,
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2013-2014թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ՀԿԳ քննիչ՝ ապա հրամանատարի տեղակալ,
2008-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Վայք-Ջերմուկ քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2007-2008թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ։
Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2003-2005թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: