Օրենսդրական առաջարկ` ուղղված ազգային ջրային պաշարի պահպանմանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը վերաբերում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և բնապահպանական խնդիրների կարգավորմանը։ Նախագիծը ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից:

Հեղեղների դեպքում արագ արձագանք

2024 թ․ Աղստեւ և Դեբեդ գետերի հեղեղումների փորձը ցույց է տվել, որ անհետաձգելի փրկարարական և վերականգնողական աշխատանքներին հաճախ խոչընդոտում է ջրօգտագործման թույլտվության պահանջը։ Նոր նախագծով հակահեղեղային միջոցառումները կդիտվեն որպես ազատ ջրօգտագործում և այլևս չեն պահանջի առանձին թույլտվություն։

ՀԷԿ-ի լիցենզիայի երկարաձգում

Գործող կարգավորումների համաձայն՝ ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունն ավտոմատ համարվում էր երկարաձգված։ Սա լիազոր մարմիններին զրկում էր վերահսկողական գործառույթից։ Նոր կարգավորմամբ ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվելու է օրենքով սահմանված ընթացակարգով։

Կարմիրգրքային և էնդեմիկ ձկնատեսակների պաշտպանություն

Առաջարկվում է մերժել այն ջրօգտագործման հայտերը, որոնք վերաբերում են կարմիրգրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրման գետերին, եթե չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։

Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալի և դրա բաշխման հստակեցում

Օրենքով նախկինում ամրագրված տարեկան 1,1 միլիարդ խմ վերականգնվող ջրի ծավալը չի համապատասխանում իրականությանը։ Այն կկրճատվի մինչև 926 մլն խմ։ Նոր չափաքանակները բաշխվելու են ըստ առաջնահերթությունների՝ խմելու, կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական և ձկնաբուծական նպատակներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել