ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Փաշինյանի սոցիալական էջից։
«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը նվիրվածության կապակցությամբ»,-գրել է ՀՀ վարչապետը։