Մերձավանում կրակոցների դեպքով նոր մանրամասներ կհաղորդվեն առաջիկայում

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում կներկայացնեմ սեպտեմբերի 23-ին Մերձավանում կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքի որոշ մանրամասներ, ինչպես նաև կպատասխանեմ թեմայի շուրջ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  ՆԳն խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումից։

Հիշեցնենք՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել