Փաշինյանը 5 օրով արձակուրդ է տրամադրել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

Նիկոլ Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ և 1 օր չվճարվող արձակուրդ՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ:

2. Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել