ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ

Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների հարցերով տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ:

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ներկայիս զգայուն աշխարհաքաղաքական միջավայրում ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճի և դրանց տարածման նոր ու բազմազան ուղիների առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ մասնագիտացված կառույցների աջակցությունը՝ ուղղված թվային դիմադրողականության, մեդիագրագիտության և թվային պատասխանատվության ուղղությամբ համագործակցության խթանմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռնկարներին: Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղակալն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ժամանակակից տեղեկատվատական տեխնոլոգիաների և հանրային հաղորդակցության ոլորտներում փոխգործակցության խթանմանը և փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել