Տեղի ունեցածը սարսափելի է ու զարհուրելի. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Ալեքսանյանի սոցցանցի էջից։
«Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին և ընկերներին:
Տեղի ունեցածը սարսափելի է ու զարհուրելի: Իրավապահները պետք է մաքսիմալ սեղմ ժամկետներում հայտնաբերեն սպանությանն առնչություն ունեցող բոլոր ստահակներին»,- գրել է Ալեքսանյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել