Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 23-ից 24-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես՝
27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք խարդախության,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու։
Բացահայտվել են նաև սառը զենքի հայտնաբերման, կողոպուտի, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ սպանության փորձի, խարդախության։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել