Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. ՆԳՆ խոսնակ

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Վիրավորը տեղափոխվել է ԲԿ: Վիրահատվել է, այս պահին մեզ հասած տեղեկություններով կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- ասաց Սարգսյանը:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ինչպես այս մասին տեղեկացրել է Iravaban.net-ը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել