Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ջայշանկարի ֆեյսբուքյան էջից։
«Ջերմորեն ողջունում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Գնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը»,- նշել է նա։