Իրազեկում․ Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե, Մեծավան, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն և Ալավերդի համայնքի Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Մեծ Այրում բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

Այս մասին iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Խնդրում ենք չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել