Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին մայրաքաղաքի Գուսան Շերամի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու։
Այս մասին iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նա օգոստոսի 11-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից կյանքը և առողջությունը վտանգող հանցագործության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության էջից։