Սերինե Դեղոյանը նշանակվել է Երևանի հ.179 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի օգոստոսի 4-ի N 371 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի օգոստոսի 15-ի հ.44688-25
գրությունը՝

1. Սիրինե Գրիշայի Դեղոյանին՝ 2025 թվականի օգոստոսի 20-ից նշանակել «Երևանի հ.179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2030 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:

2.«Երևանի հ.179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գոհար Եղիազարյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:
3. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»:

Լուսանկարը՝ Սերինե Դեղոյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել