Գազամատակարարման պլանային դադարեցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում օգոստոսի 25-ին և 26-ին, Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում՝ օգոստոսի 25-ին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: