«Խնդրանքս է՝ դիմելիս Վազգեն Գալստանյան չդիմեք»․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նախագահող դատավորին

Երևանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում, երբ դատարանը պարզում էր մեղադրյալների ինքնությունը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հետևյալ հայտարարությամբ դիմեց նախագահող դատավորին․ «Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ, գիտեմ դատական կարգը, կերպը, բայց իմ առաջարկը, հորդորն ու խնդրանքն է, որ դիմելիս Վազգեն Գալստանյան չդիմեք։

Ես 1995 թվականից ձեռնադրվել եմ հոգևորական, ստացել եմ Բագրատ անունը, այլևս 22 տարի է՝ ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել