Երևանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, մեկնարկեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Նրանք մեղադրվում են ահաբեկչության կազմակերպման, իշխանությունը զավթելու նախապատրաստման համար։