Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Արշակ Կիրակոսյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 12-ին Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

  • VI-VIII.2025թ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
  • 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,
  • 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
  • 2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
  • 2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
  • 2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ,
  • 2013-2015թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի կազմվերլուծական բաժանմունքի տեսուչ,
  • 2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,
  • V-XII.2012թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,
  • 2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ։

Կրթություն

  • 2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

  • Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

  • Ամուսնացած է ունի երկու երեխա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել