Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և կեղծ խմիչք պատրաստելու պարագաներ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել